AM
19 Հոկտեմբեր 2010 - 10:51 AMT

Արման Մելիքյան. Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց առաջ Հայաստանի ու Արցախի միջև պետք է բանակցություններ սկսվեն այդ հարցի շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելության այցի ամենակարևոր մասն այն էր , որ առաքելության կազմում ընդգրկված էին նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, դա հերթական քայլն էր, խորացնելու համար Հայաստանի համար անբարենպաստ իրավիճակը, որը վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընկալում են այդ տարածքը որպես Ադրբեջանին վերադարձվելիք տարածքներ:

Նա նաև չի բացառեկլ, որ մինչև տարեվերջ կարող է ստորագրվել ղարաբաղյան կարգավորման ճանապարհային քարտեզը:

Անդարդառնալով ՌԴ դերին հակամարտության կարգավորման հարցում՝ Մելիքյանն ասել է, որ Ռուսաստանը կարող է սակարկել Ղարաբաղի ազատագրված տարածքները՝ վերականգնելու համար իր դիրքերը Ադրբեջանում:

Անդրադառնալով ԱՄՆ-ում ամերիկա-հայկական 70 հոգուց բաղկացած հանցավոր խմբավորման ձերբակալությանը՝ Մելիքյանը նշել է, որ այդ միջադեպը իր ազեդցությունը կունենա ղարաբաղյան կարգավորման վրա: Նա նշել է, որ ուղղակի կապ չկա, սակայն, չի բացառել, որ կարող է ճնշում գործադրվել ՀՀ ղեկավարության վրա:

Անդրադառնալով այն փաստին, որ 2009թ. Ադրբեջանը ՌԴ-ից գնեց 2С7 «Պիոն» համալիներ, Մելիքյանն ասաց, որ ՌԴ-ն արծարծում է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը, որպեսաի հետագայում ինքը լուծի այդ խնդիրը»,-ասել է Ղարաբաղի նախկին արտգործնախարարը:

Մեկնաբանելով ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտությունը՝ Մելիքյանն ասել է, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց առաջ Հայաստանի ու Արցախի միջև պետք է բանակցություններ սկսվեն այդ հարցի շուրջ, որպեսզի ողջ աշխարհն այդ մասին իմանա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա նշել է, որ կարգավորման գործընթաց երբեք չի եղել: «Կան ռուս-թուրքական հարաբերություններ կամ թուրք-ամերիկյան»,-ասել է նա՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են գերտերությունների շահերից: