AM
28 Հոկտեմբեր 2010 - 11:56 AMT

Փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ոստիկանությանն առնչվող որոշ օրենքներում

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 28-ի նիստում հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, ինչը պայմանավորված է ոստիկանության գործունեության ոլորտի 2010-2011թթ. բարեփոխման ծրագրով, որի համաձայն` ոլորտում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման ժամկետ է սահմանված 2010թ. երկրորդ կիսամյակը։ Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: