2010թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է նոր` Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարանը: Դատարանը գործում է դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:
Վարչական վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքների հիման վրա վերանայելու է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը` որոշումները և վճիռները: Վարչական դատարանի վճիռների դեմ ներկայացված բողոքները Վարչական վերաքննիչ դատարանում քննվելու են կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դեմ ներկայացված բողոքները` միանձնյա, գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու:
Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան: ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի նսատավայրն է ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 (Երևանի լամպերի գործարանի հարևանությամբ), հաղորդում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը:





