Դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-իպաշտպանական քոլեջի պատվիրակությունը քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ ԴիտերԼոզերի գլխավորությամբ հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ճանաչողական-ուսումնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը բաղկացած էր քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրներից և պրոֆեսորադասախոսական անձնակազմից: Պատվիրակության մեջ կար նաև մասնակից Ադրբեջանից:
ՀՀ պաշտպանությաննախարարությունում ՆԱՏՕ-իպաշտպանականքոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների համարդասախոսություններով հանդես եկան ՀՀ պաշտպանությաննախարարության, արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը:
ՀՀ արտաքինգործերինախարարի տեղակալ ԱրմանԿիրակոսյանըհանդես եկավ ՀՀ արտաքինքաղաքականությանառաջնահերթությունները թեմայով դասախոսությամբ:
ՆԱՏՕ-ի պաշտպանականքոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ ԴիտերԼոզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, կազմակերպված դասախոսությունների ու քննարկումներիհամար, համոզմունք էհայտնել, որ Հայաստան կատարածայցը կնպաստիքոլեջի ունկնդիրների մոտ տարածաշրջանային անվտանգության հարցերի և ՀՀ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ գիտելիքների խորացմանը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:





