AM
2 Դեկտեմբեր 2010 - 08:10 AMT

Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Աստանայում

ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ էր: Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Աստանայում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որին քննարկվեցին կազմակերպության կանոնադրական մարմինների՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում էր նաեւ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ հանդիպումը: Նախարար Նալբանդյանը եւ փոխվարչապետ Յաալոնը քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Իսրայելի փոխվարչապետը ներկայացրեց մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: