AM
9 Դեկտեմբեր 2010 - 12:15 AMT

Հանրությունն այլևս չի բողոքի նոտարների աշխատանքից

Հայաստանի կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում հավանության են արժանացել «Նոտարիատի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով հստակեցվում են նոտարի կարգավիճակը, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից կատարվող նոտարական գործարքներին վերաբերող դրույթները, ինչպես նաև տիրապետող ժառանգների կարգավիճակը։

ՀՀ վարչապետը կարևորել է առաջարկվող փոփոխությունները, քանի որ մեր հանրությունը դժգոհ է նոտարների աշխատանքից։ «Ոլորտը վերածվել է փակ համակարգի, խոչընդոտվում է նոր կադրերի մուտքը։ Օրենքի առաջարկվող նախագիծը ազատականացնում է բնակչության համար կարևոր նոտարական գործառույթները»,-ասել է նա: