Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին, դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր են նշանակվել`
Կարեն Ավետիսյանը` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Արա Բաբայանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Աղասի Դարբինյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Արման Թովմասյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:





