Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ և հայրապետական կոնդակով դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր` Վայոց թեմը և Տավուշի թեմը:
Ինչպես հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը, Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից: Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի Առաջնորդական տեղապահ: Իսկ Գուգարաց Թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմումª որպես Առաջնորդական տեղապահ:





