Իլհամ Ալիեւը հերքել է լուրերը իր հոր` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի կրիտիկական վիճակի, առավել եւս, մահվան մասին: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, Ալիեւ-կրտսերը այսօր հաղորդել է, որ հենց նոր է վերադարձել Թուրքիայից, որտեղ «Գյուլհանե» հոսպիտալում այցելել էր հորը: Սպասվում է, որ Հեյդար Ալիեւը հայրենիք կվերադառնա օգոստոսի 6-ին` Ադրբեջանի նախագահի ընտրության պաշտոնական նախընտրական արշավը սկսվելու նախաշեմին: Նշենք, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում կկայանան հոկտեմբերի 15-ին:





