ՀՀ պաշտպանության նախարարություն և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության ընդլայնման շրջանակներում ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 24-ին տեղի կունենա մի շարք պայմանագրերի ստորագրման արարողություն, այդ թվում. ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև` ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկա անցնելու մասին պայմանագիր (ստորագրում են ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՊՀ ռեկտորը),ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև` Գործակցության մասին հուշագիր (ստորագրում են ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիական համալսարանի ռեկտորը)ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ-ում Ռուս-Հայկական Սլավոնական համալսանի միջև` Գործակցության մասին հուշագիր (ստորագրում են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և Հայ-ռուսական սլավոնական համալսանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը):
Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև կստորագրվեն նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկա անցնելու մասին համաձայնագրեր:





