AM
26 Հունվար 2011 - 14:16 AMT

ՀԱԿ-ը քննարկել է իր առաջիկա ռազմավարությունը և անելիքները

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են «Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողություններն ուղղված օլիգարխիայի և մենաշնորհների հզորացմանը, մանր և միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ ազգային կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը և անելիքները», ասվում է ՀԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ: