Ուկրաինայի Հայ Առաքելական եկեղեցու թեմը փետրվարի 13-ին նշել է Տյառնընդառաջի տոնը: Ժամերգություններ տեղի են ունեցել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում: Կիևում տոնական պատարագը տեղի է ունեցել ժամը 12:00-ին հայկական վանքի տարածքում, հաղորդում է analitika.at.ua-ն:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանձնարարությամբ Տյառնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր: Պատարգից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության արարողություն:





