AM
14 Փետրվար 2011 - 07:26 AMT

Միավորված Կովկասը Միխայիլ Սահակաշվիլիի վաղեմի երազանքն է

«Միավորված Կովկասն իմ վաղեմի երազանքն է: Տարածաշրջանի երկրիների ղեկավարները, մասնավորապես, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները համամիտ են ինձ հետ»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Հանդիպմանը Վրաստանի նախագահն ընդգծել է, որ այդ գաղափարի իրականացման ճանապարհին դժվարությունները շատ են լինելու, այդ թվում, նաև ղարաբաղյան հակամարտությունը:

«Սակայն, կան նաև դրական պահեր, որ միավորում են տարածաշրջանի երկրներին: Դա սահմանի հատման պարզեցված ձևն է Վրաստանի ու Թուրքիայի միջև, որը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի նաև այլ երկրների համար»,-ասել է Սահակաշվիլին: