AM
14 Փետրվար 2011 - 08:17 AMT

Տեղացած ձյան պատճառով Ջավախքի որոշ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից

Վրաստանի Ախալքալաքի շրջանում վերջին օրերին տեղացած ձյան պատճառով փակվել են ավտոճանապարհները: Մի քանի գյուղ կտրված է արտաքին աշխարհից: Որոշ մեքենաներ մնացել են ճանապարհին:

Ինչպես հայտնում է Կովկաս-պրեսը, աշխատում է հատուկ տեխնիկա: Սակայն, անդադար տեղացող ձյունը թույլ չի տալիս լիովին մաքրել ճանապարհները:

Վրաստանի Ախալքալաքի շրջանում առավոտից ձյուն է մաղում և սաստիկ փուք է: Շրջանում գործում է արտակարգ շտաբը: