AM
15 Փետրվար 2011 - 08:11 AMT

Շարունակում են փակ մնալ Հայաստանի Շիրակի մարզի մի շարք ճանապարհներ

Փետրվարի 15-ի ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց էին երթևեկության համար: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը, բացառություն են կազմում Սելիմի լեռնանցքը (Գեղարքունիքի մարզ) և Շիրակի մարզի Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ, Ալվար, Պաղակն, Ձորակերտ,Արտենիս, Դարիկ, Լորասար, Եղնաջուր ճանապարհները:

Դժվար անցանելի են Շիրակի մարզի Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները: Ճանապարհներին աշխատում է հատուկ տեխնիկա: