Փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում երթևեկության համար փակ է մնում Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքը, ինչպես նաև Մադինա, Լճավան ավտոճանապարհները: Դժվար անցանելի է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի ճանապարհը:
Շիրակի մարզի ճանապարհներն արդեն երթևեկելի են ավտոտրանսպորտի համար: Այստեղ գործարկված է 11 միավոր հատուկ տեխնիկա: Ճանապարհների մաքրման աշխատանքներ են կատարվոում նաև Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի մարզերում: Այդ մարզերում ընդհանուր առմամբ գործում է 50 միավոր տեխնիկա:





