AM
16 Փետրվար 2011 - 07:43 AMT

Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր Գրիգորի Հարությունյանի լիազորությունները ` իր դիմումի համաձայն, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: