Փետրվարի 17-ին Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում 8-րդ դասարանցիների համար կկազմակերպվի բաց դաս:
Թեման է երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգիսը, օրվա խորհուրդը, տոնախմբությունները: Բաց դասը կազմակերպել է Արարատյան Հայրապետական թեմի և դպրոցի տնօրինության համագործակցության արդյունքում:
Դպրոցականների հետ քննարկումը կվարի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Արարատյան թեմը ներկա բոլոր դպրոցականների համար տոնը խորհրդանշող հուշանվերներ կբաժանի: Հոգևոր հարցերով վիկտորինա կկազմակերպվի: Հաղթողների համար ևս հատուկ մրցանակներ են սահմանվել, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:





