«Հայաստանում կա դժգոհություն, որը սոցիալական արմատներ ունի: Բայց, սոցիալական դժգոհություն չկա»,-լրագրողներին է հայտարարել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Նա նաև հավելել է, որ որոշ քաղաքական ուժեր ցանկանում են սոցիալական արմատներ ունեցող դժգոհությունը վերածել քաղաքականի, սակայն դա դժվար կլինի: Մելիքյանն ընդգծել է, որ իշխանությունները ամեն ինչ անում են, լուծելու համար առկա սոցիալական խնդիրները:
Պատգամավորը նշել է, որ կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծում առաջարկվող փոփոխությունների հարցը, լսվել է հասարակական կազմակերպությունների կարծիքը և ՀՀ Ազգային ժողովին ներկայացվել է նոր օրենսդրական նախաձեռնություն, որը շուտով կքննարկվի: Ըստ նրա, այդ նախաձեռնության համաձայն, ժամանակավոր անաշխատունակության նպաստները՝ նվազագույն աշխատավարձի 5-պատիկի չափով կստանան ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող կանայք: Նա նաև նշել է, որ այդ գումարը կստանան նաև նրանք, ովքեր չեն ստացել օրենսդրության մեջ փոփոխությունների պատճառով:





