AM
21 Փետրվար 2011 - 09:00 AMT

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կհրապարակի Հայաստանի ու Արցախի 2010-ի նվիրատուների անվանացանկը

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօրվանից սկսած «Ազգ» օրաթերթի չորս հաջորդական ` փետրվարի 21-ի, 22-ի, 23-ի և 24-ի համարներում կհրապարակի Հայաստանի ու Արցախի 2010 թվականի նվիրատուների անվանացանկը` առ 31.12.2010թ: Ցանկը կտեղադրվի նաև «Ազգ» օրաթերթի կայք էջում և Հիմնադրամի տարեկան հաշվետվության մաս կազմող Ոսկե մատյանում :

Կարևորելով նվիրատվություններին առնչվող տեղեկատվության հրապարակայնությունը` 2010թ. դեկտեմբերի 15-ի ասուլիսի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ընդգծել էր, որ այս տարի ևս ցանկում տեղ կգտնեն անգամ 10 դրամ նվիրաբերած անձանց անունները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում 2010թ. իր նվիրատուներին`անհատներին ու կազմակերպություններին, հայրենիքը շենացնելու իր առաքելությանն ակտիվ աջակցությունցուցաբերելու համար: Նվիրաբերված գումարները կուղղվեն Արցախում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծմանը,ինչպես նաև Հայաստանի և Արցախի գյուղերում տարբեր ենթակառուցվածքային և զարգացման ծրագրերիիրականացմանը:

Հիմնադրամը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում Հեռուստամարաթոն 2010-ի հովանավորներՎիվաՍել-ՄՏՍ-ին, Ամերիաբանկին, Արդշինինվեստբանկին, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկին, Արցախբանկին, Հայփոստին, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: