ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկանի միջև ոչ մի ընդհարում չի եղել, ընդհարում է եղել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանի միջև: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա կարծիքով, Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» ընդամենը փոխանակման խաղաքար են եղել այդ ընդհարման մեջ:
Սարգսյանը հայտնեց, որ ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը «քար է նետում Սերժ Սարգսյանի բոստանը», քննադատելով նրա արտաքին և ներքին քաղաքականությունը, ցույց տալով, որ իր ժամանակ այն ավելի հաջող էր, և Սերժ Սարգսյանին կոչ է անում իր ծառայություններին դիմել ու ապահովել իր վերադարձը քաղաքականությունը: Նա ավելացրեց նաև, որ չի բացառում, որ նման պայմանավորվածություն, այնուամենայնիվ, ձեռք է բերվել:





