AM
21 Փետրվար 2011 - 14:24 AMT

Հայաստանի զինվորական դատախազությունում թեժ գիծ կգործի

Հայաստանի զինվորական դատախազությունում այսուհետ կգործի թեժ գիծ` 32-32-92 հեռախոսահամարով: Զինվորական հանցագործությունների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն քաղաքացիները և կազմակերպությունները կարող են հաղորդել անմիջապես ՀՀ զինվորական դատախազին, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: