AM
23 Փետրվար 2011 - 15:17 AMT

Ճամբարակի անտառտնտեսությունում ապօրինի հատվել է 14 ծառ

Փետրվարի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են ստացվել, որ 57-ամյա Բենիամ Ս.-ն «Հայանտառ»-ի Ճամբարակի անտառտնտեսության թիվ 11 անտառամասից ապօրինի հատել է 14 ծառ` պատճառելով 927.000 դրամի նյութական վնաս:

Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, կատարվում է նախաքննություն: