AM
3 Օգոստոս 2026 - 16:52 AMT

ՊԵԿ․ Էլմեքենաների ոչ դիլեր-դիստրիբյուտորների քվոտան օգտագործվել է արդեն 90%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ զրոյական մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման սակագնային արտոնության քվոտայի մնացորդը՝ 2026 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ։

ՊԵԿ-ի տվյալներով՝

  • դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտայի մնացորդը կազմում է 1283 մեքենա, կամ օգտագործվել է քվոտայի 57 տոկոսը,
  • դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը:

Կոմիտեից հայտնել են, որ հաշվի առնելով ոչ դիլեր-դիստրիբյուտորների համար նախատեսված քվոտայի օգտագործման բարձր մակարդակը՝ առաջիկայում քվոտայի մնացորդների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ավելի հաճախ։