ՀՀ քննչական կոմիտեն ավարտին է հասցրել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի (Հ․Դ․) և նախընտրական շտաբերից մեկի ղեկավարի (Հ․Ս․) վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախաքննությամբ հաստատվել է, որ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նրանք, ըստ նախաքննության, դաշինքի հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացուն (Ս․Մ․) խոստացել են 150 հազար դրամ՝ այն ներկայացնելով որպես աշխատանքի դիմաց վճար։
Հսկող դատախազը Հ․Դ․-ի և Հ․Ս․-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։





