Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և 1 ամսով երկարացրել է Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Այդ մասին հայտնել է Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Աշոտյանը կալանավորվել է հունիսի 5-ին՝ մեկ ամիս ժամկետով։ Դրանից հետո ներկայացվել է նրա նկատմամբ կիրառված կալանավորումը երկարացնելու միջնորդություն։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հունիսի 30-ին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնում է Factor.am-ը:
Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նա անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որի քննությունը այս պահին դեռևս շարունակվում է։ Այդ գործի շրջանակում ևս Աշոտյանը երկար ժամանակ գտնվել է կալանքի տակ։





