Օգոստոսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում հայկական և թուրքական կողմերը կարևորել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրությունը, հայտնում է Արմենպրեսը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ ստորագրված արձանագրության հնարավորինս արագ իրականացման ուղղությամբ։
Հայաստանն ու Թուրքիան Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին մայիսի 4-ին Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ստորագրման արարողությունը տեղի էր ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման ընթացքում։





