Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Դատարանը որոշել է գործն ընդունել վարույթ։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Միաժամանակ որոշվել է գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, հայտնում է «Ազատությունը»:
Եթե Սահմանադրական դատարանը միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները ճանաչի Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող, փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և ԱՄՆ միջև ԹՐԻՓՓ (TRIPP) ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքի նախագծին։





