AM
5 Օգոստոս 2026 - 17:17 AMT

Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման դեմ ակցիա կանցկացվի

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Բարձրագույն դատական խորհրդի շենքի (Կորյունի 17) դիմաց կանցկացվի բողոքի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

«2026 թվականի հուլիսի 9-ին Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք՝ տեսակցությունների արգելքով։

Նշված որոշման դեմ փաստաբանական թիմի կողմիղ ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն գործի նյութերը մինչ օրս չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի հետևանքով վերաքննիչ բողոքը դեռևս չի կարող քննվել»,- գրել է նա։

Արգելված Մանուկյանի տեսակցությունն անգամ 13-ամյա դստեր հետ:

Հուլիսի 9-ին ձերբակալված Մանուկյանը նույն օրը երեկոյան 2 ամսով կալանավորվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Գործն առնչվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործին։