ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը 62 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ԱԺ փոխնախագահ:
Քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը չի մասնակցել քվեարկությանը:
Ազգային ժողովի նախագահի մյուս տեղակալ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից փոխխոսնակի պաշտոնում կառաջադրվի Արամ Վարդևանյանը։ Օրենքով Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:





