AM
6 Օգոստոս 2026 - 14:53 AMT

Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժից տուժած ընտանիքներին

Սպիտակում կառուցված բազմաբնակարան շենքի 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին։ Կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումը։

Այսպիսով նվիրաբերության միջոցով լուծվում է նախկին հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ըստ որոշման՝ նորակառույց շենքի 36 բնակարանից 23-ը կհատկացվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և հաստատված ցանկում ընդգրկված այն ընտանիքներին, որոնք որոշման ընդունմանը նախորդած 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանում։

Որոշմամբ նաև սահմանվել է, որ նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել նվիրաբերության պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 տարվա ընթացքում։

Չբաշխված բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կամրացվեն ԱՍՀՆ «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։