Մոսկվան Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ չի սահմանել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ընթացքում:
Նա հավելել է, որ առաջացած խնդիրները կապված են հայկական ապրանքների որակի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հայաստանից արտահանման հետ կապված ներկայիս դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից կիրառված որոշ սահմանափակումներ, սակայն պետք է հասկանալ, որ դրանք մեր սահմանափակումները չեն։ Հայաստանի ղեկավարությունն էլ հրապարակայնորեն ընդունել, որ որոշ ապրանքատեսակների որակի հետ կապված խնդիրներ կան»,– ասել է Ֆադեևը։
Փաշինյանը հուլիսի 30-ի կառավարութան նիստում ասել էր, որ Հայաստանում սննդի որակի հետ կապված խնդիրները լուծման կարիք ունեն:





