AM
10 Սեպտեմբեր 2026 - 12:58 AMT

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել․ պաշտոնը վստահվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջիին։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram ալիքում, հայտնում է Sputnik Արմենիան:

Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ է կուտակել Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա փոխարինելու է Մորթեզա Աբեդին Վարամիին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն է եղել։

Մինչ Հայաստան ժամանելը Յայեջին հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել է նոր պաշտոնում իր գործունեության ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ շեշտադրելով բարիդրացիության քաղաքականության շրջանակում Իրան–Հայաստան հարաբերությունների նշանակությունը։

Արաղչին նաև կարևորել է երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ առանձնապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։