AM
10 Սեպտեմբեր 2026 - 16:18 AMT

Սիմոնյանը Շվեյցարիայի դեսպանի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին, քննարկել տարածաշրջանային զարգացումները։

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերը։

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էր հանդիպում ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։