Հայկական ձեռագրերում ազատ էջեր չկան, հայտարարել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:
Արա Խզմալյանը հայտնել է, որ որևէ բնօրինակ երբևէ Գանձասար չի տեղափոխվել, քանի որ այնտեղ բացակայել է ձեռագրերի անվտանգության և պատշաճ պահպանման անհրաժեշտ համակարգը, հայտնում է «Ազատությունը»:
«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», -ասել է Խզմալյանը:
Մատենադարանի տնօրենը նաև նշել է, որ Գանձասարում պահպանված, իսկ այժմ Մատենադարանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականով և կոչվում է «Վեհափառի Ավետարան»:





