Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա, հայտնում է նախարարությունը:
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով Արարատ Միրզոյանը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կգտնվի Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։





