AM
23 Սեպտեմբեր 2026 - 11:37 AMT

Բռնցքամարտիկ Գարբոյանը՝ ԵԱ կիսաեզրափակչում է

Հայաստանը ներկայացնող Ռուդոլֆ Գարբոյանը՝ 55 կգ քաշային կարգում, դուրս է եկել 2026 թվականի Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչ:

Առնվազն բրոնզե մեդալը նա ապահովել է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Գարբոյանը քառորդ եզրափակչում 4:1 հաշվով (30:27, 30:27, 29:28, 29:28, 28:29) առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Դավիթ Զախարիի նկատմամբ։

Կիսաեզրափակչում նրա մրցակիցն է լինելու Ռուսաստանը ներկայացնող Բայր Բատլաևը։