Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն, անդրադառնալով Հայաստանի արտահանման ցուցանիշներին, նշել է, որ միակ ոլորտը, որտեղ էական անկում կա՝ ԵԱՏՄ շուկան է:
Նա հավելել է, որ նախորդ տարվա մոտ 990 միլիոն դոլարի դիմաց այս տարի արտահանվել է 943 միլիոն դոլարի ապրանք, հայտնում է Radar.am-ը:
«Տարբերությունները մոտ 5 տկոս է։ Սա համարում եմ ոչ վատ ցուցանիշ՝ հաշվի առնելով թե ինչպիսի սահմանափակումներ կան հայկական պտուղ բանջարեղենի արտահանման վրա։ Նաև երբ նայում ենք արտահանման թվերը, տեսնում ենք, որ, օրինակ․ ԱՄԷ այս տարի արդեն գերազանցում է արտահանումը. 46 տոկոս է և աճ ունենք»,-ասել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ արտահանման դիվերսիֆիկացման գործընթացը մյուս ոլորտներում բավականին ակտիվ է ընթացել։
«Այդ նպատակով որպես փոխհատուցում աջակցություն առաջարկում ենք 4 միլիարդ 590 մլն դրամ»,-ասել է նա։





