AM
28 Փետրվար 2011 - 14:53 AMT

Փետրվարի 27-ի գիշերը անհայտ անձինք գողություն են կատարել ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակից

2011 թվականի լույս փետրվարի 27-ի գիշերը անհայտ անձը (անձինք) մուտք են գործել ք. Երևան, Նալբանդյան 7 թիվ 2 հասցեում գտնվող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կենտրոնական գրասենյակ և կատարել գողություն: Կազմակերպությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՀԵԻԱ մամլո ծառայությունը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995 թվականին` Երևանում: ՀԵԻԱ-ի հիմնական գործունեությունն ուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Ներկայումս ՀԵԻԱ-ն գործարկում է 9 հակակառուպցիոն կենտրոններ՝ Երևանում և ՀՀ մարզերում: