AM
28 Փետրվար 2011 - 15:00 AMT

Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի է տվել Գևորգ Մելքոնյանին

2011 թ. մարտի 1-ին Հայաստանի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Գևորգ Մելքոնյանի:

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչները բաց նամակ են ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի անօրինականությունների, չարաշահումների, յուրացումների և բազմաթիվ այլ անօրինականությունների վերաբերյալ:

2010 թ. սեպտեմբերի 1-ին գյուղապետի կողմից թույլ տրված անօրինականությունների մասին նաև հոդված է տպագրվել «Ժամանակ» օրաթերթում:

Գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի է տվել համագյուղացի Գևորգ Մելքոնյանին, ով «Ժամանակ» օրաթերթի համարում մի քանի, ըստ գյուղապետի` «վիրավորական» և «զրպարտչական» արտահայտություններ է արել իր հասցեին և լրատվամիջոցով արատավորել իր բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամլո ծառայությունը: