COP17-ին ընդառաջ ՀՀ կենտրոնական բանկն ու Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել են համաժողովին նվիրված՝ բնապահպանական սկզբունքներով ստեղծված արծաթե հուշադրամը։
Այն դարձել է Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամը։ Արտադրական գործընթացում գազ կամ այլ հանածո վառելիքներ չեն կիրառվել․ հատումն ամբողջությամբ իրականացվել է արևային էներգիայի օգտագործմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստվել են վերամշակված թղթից։ Հուշադրամը թողարկվել է ներկայացուցչական նպատակներով։
Այն ոչ միայն խորհրդանշում է կենսաբազմազանության պահպանումը, այլև ստեղծման եղանակով արտացոլում է COP17-ի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»։





