«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը», պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել կալանքից։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Ժամկետը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու եկել էր, ու այդ հարցով ՔԿՀ պետը դիմել էր Առաջին ատյանի դատարան, բայց մերժել էին: Մենք դրա հիման վրա բողոքարկեցինք Վերաքննիչ դատարանում, որտեղ որոշվեց բավարարել ՔԿՀ պետի միջնորդությունը և պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Աշոտ Մինասյանին»,- ասել է Պողոսյանը:
Փաստաբանը հայտնել է, որ համապատասխան որոշումը վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է հոկտեմբերի 5-ին։





