AM
9 Հոկտեմբեր 2026 - 13:35 AMT

Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ մասնակցել է անդամ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի: Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:

Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:

Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների առաջնորդների, տրվել է պաշտոնական ընդունելություն:

Վարչապետը Թուրքմենբաշիում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: