AM
2 Օգոստոս 2003 - 13:49 AMT

ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հարցման ենթարկված Վրաստանի բնակիչների մեծ մասը պաշտպանում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը բացելու գաղափարը: Այդ են վկայում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Աղբյուրի համաձայն, Աբխազիայով երկաթուղու բացման օգտին արտահայտված հարցման մասնակիցները կարծում են, որ դա թույլ կտա բարելավել տնտեսական իրավիճակը Վրաստանում եւ վերականգնել նախկին բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ծրագրի շրջանակներում հարցման է ենթարկվել 1500 մարդ Վրաստանի տարբեր շրջաններում: