AM
16 Հոկտեմբեր 2026 - 10:29 AMT

Երևան են ժամանել Իրանի և Թուրքմենստանի նախագահները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում կազմակերպվող COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։

«Զվարթնոց» օդանավակայանում րան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Երևանում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը: Նա ևս կմասնակցիհոկտեմբերի 16-ին Երևանում նախատեսված COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Սերդար Բերդիմուհամեդովին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) նախատեսված է անցկացնել Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Միջազգային այս միջոցառման կապակցությամբ Հայաստան է ժամանելու մոտ 15 հազար մարդ։ Համաժողովի միջոցառումներին մասնակցելու համար ակնկալվում է նաև 190 երկրից բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայություն։ Միջոցառման անցկացման վայր է ընտրվել «Մերիդիան» էքսպո կենտրոնը։