«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ պահանջելով ժամանակավորապես դադարեցնել հայկական «Մոդուս գրանում» ընկերության արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման անասնաբուժական հավաստագրումը ռուսաստանյան հասցեատերերի համար։
Սահմանափակումը գործելու է այնքան ժամանակ, մինչև «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները համապատասխան ստուգումներ իրականացնեն ընկերությունում, հայտնում է Interfax.ru-ն:
Ռուսական վերահսկողական գերատեսչությունը չի հրապարակել տվյալ որոշման պատճառները։
Հատկանշական է, որ ձկների, խոշոր եղջերավոր անասունների, թռչունների և ճագարների համար կերեր արտադրող «Մոդուս գրանում» ընկերությունն առաջին անգամ չէ, որ հայտնվել է «Ռոսսելխոզնադզորի» ուշադրության կենտրոնում։





