AM
16 Հոկտեմբեր 2026 - 15:50 AMT

Միրզոյան․ Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, խնդիրները՝ լուծելի

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայ-ռուսական հարաբերությունները գնահատել է որպես եղբայրական: Նա այդ մասին ասել է COP17-ի շրջանակում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները՝ կառուցողական, խնդիրները՝ լուծելի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ բոլոր մակարդակներում քննարկումները, որոնք իրեն հայտնի են, գնահատում է կառուցողական։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա նախարարի տեղեկություններով, ժամկետները քննարկվում են։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասով:

«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, առաջնորդներն այդ փաստը հաշվի կառնեն համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- նշել է նա։