Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի անազատության դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը։ Նա կմնա տնային կալանքի տակ։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանը նաև անդրադարձել է Աշոտյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով կիրառված ազատության սահմանափակումների ընդհանուր տևողությանը։
«Հիշեցնեմ, որ «երկրորդ գործով» Արմեն Աշոտյանի անազատությունը տևում է արդեն չորս ու կես ամիս (սկզբից՝ բանտային, իսկ հիմա՝ տնային կալանքի տեսքով): Իսկ «առաջին գործով» անազատությունը 2023-2025 թթ-ին տևել է 777 օրը»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:





