Լատվիան արգելափակել է Հայաստանից թեյի մատակարարումը՝ Եվրամիությունում (ԵՄ) արգելված թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերման պատճառով: Այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությանը։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ հայկական ծագման ներկայացված կանաչ թեյի 57․6 կիլոգրամ քաշով խմբաքանակը, որն ունեցել է «8810» նույնականացման համարը, ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, գրում է Panorama.am-ը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային վերահսկողության բաժնի տեղեկությունների համաձայն՝ թեյը հայկական ծագման չի եղել։





