Սերբիայի ազգային Air Serbia ավիաընկերությունը նախատեսում է 2027 թվականի մարտից կանոնավոր ավիահաղորդակցություն հաստատել Բելգրադի և Երևանի միջև։ Այս մասին տեղեկացրել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Իրժի Մարեկը՝ ներկայացնելով առաջիկա ժամանակահատվածի զարգացման ծրագրերը։
Երևանից բացի, սերբական ավիափոխադրողը պատրաստվում է նոր ավիաուղիներ բացել նաև դեպի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, ԱՄՆ Մայամի քաղաք և Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, հայտնում է Sputnik Արմենիան:
Մարեկի խոսքով՝ տվյալ ուղղությունները, ներառյալ Երևանը, ընտրվել են ոչ թե պատահականորեն, այլ շուկայի երկարաժամկետ վերլուծության և ուղևորների հնարավոր ներհոսքի հիման վրա։ Նա նշել է, որ Բելգրադը տարանցիկ կարևոր ուղղություն է դառնում ինչպես նախկին Հարավսլավիայի երկրների, այնպես էլ հարևանների համար:





